A
A
Ինչու՞ է Գեղամ Կադիմյանը հայտնվել ադրբեջանցիների ուշադրության կենտրոնում
Դոնեցկի «Օլիմպիկ» թիմի հայազգի հարձակվող Գեղամ Կադիմյանն ակամայից հայտնվել է ադրբեջանական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: Բանն այն է, որ ֆուտբոլիստի գործակալը ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ իր հաճախորդի ծառայություններով այժմ հետաքրքրված են եվրոպական երկրների, Ղազախստանի եւ ... Ադրբեջանի ակումբները: Վերջին փաստն անմիջապես գրգռել է ադրբեջանցի լրագրողներին, որոնք միաձայն նշել են, որ հայազգի ֆուտբոլիստի ձեռքբերումն ադրբեջանական ակումբների կողմից բացառվում է: Համենայնդեպս, Գեղամ Կադիմյանը նոր տարվանից հանդես կգա նոր ակումբում, քանի որ նրա պայմանագրի ժամկետը «Օլիմպիկի» հետ ավարտվել է եւ նա չի երկարաձգել այն: