A
A
ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի վստահված անձինք վկայական չէին կրում (տեսանյութ)
Աջափնյակ վարչական շրջանի 6/9 տեղամասում «Ա1+»-ի նկարահանող խումբը նկատել է, որ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի վստահված անձինք չէին կրում վկայական. Միայն լրագրողի միջամտությունից հետո, հանձնաժողովի նախագահը խնդրել է նրանց վկայականը տեսանելի տեղում փակցել: ՀՀԿ-ի վստահված անձը պատճառաբանում էր, որ կրելը հարմար չի, իսկ ԲՀԿ-ինը ասում էր, որ հագուստը փոխել է, վկայականը թողել նախորդ հագուստի գրպանում: Այս ընտրատեղամասում նաեւ վեճ բռնվեց, երբ մի տղա փորձում էր օգնել քվեարկել մի տարեց կնոջ: Նա պնդում էր, որ դա իր տատիկն է՝ հանձնաժողովի նախագահը սակայն չէր հավատում: Մանրամասները՝ տեսանյութում