Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԱՐԳԻՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿԸ

Սպորտ

ՍԱՐԳԻՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿԸ

Հայ թենիսիստ Սարգիս Սարգսյանը, մասնակցելով ԱՄՆ-ում ընթացող թենիսի միջազգային մրցաշարին, պայքարից դուրս մնաց հենց առաջին փուլից: Սարգսյանը 3:6, 2:6 հաշիվներով պարտվեց Նիկոլաս Կիֆերին: Վերջինիս հետ Սարգսյանն իր կարիերայի ընթացքում հանդիպում էր 2-րդ անգամ: Առաջինում նույնպես հաղթել էր Կիֆերը՝ 6:0, 6:0 հաշիվենրով:

Ընթացիկ մրցաշրջանում Սարգսյանը երկրորդ անգամ է մասնակցում միջազգային մրցաշարի եւ երկուսում էլ պարտվել է առաջին փուլից: Նախորդ տարին ընդհանրապես վատագույնն էր նրա կարիերայում, քանի որ բացի անհաջող ելույթներից Սարգսյանը հունիսից ընդհանրապես խաղահրապարակ դուրս չեկավ մինչեւ 2006թ. փետրվարը: