A
A
ՈՒԵՖԱ-ն դեռ չի արձագանքել Ռուսաստան – Թուրքիա առճակատմանը
ՈՒԵՖԱ-ն չի պատրաստվում փոխել Թուրքիայի մրցավարական խմբին Եվրոպայի լիգայի «Ռուբին» - «Սիոն» խաղին: Ինչպես հայտնի է, երեկ թուրքական զինուժը ռուսական Սու-24 օդանավ է խոցել Սիրիայի տարածքում, ինչի պատճառով լարվածություն է ստեղծվել Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ: «Այս պահին կա միայն մեկ որոշում, որն ընդունվել է 2014 թվականի հուլիսին, որը վերաբերում է ռուսական եւ ուկրաինական թիմերի տարանջատմանը», - նշված է ՈՒԵՖԱ-ի հայտարարության մեջ: «Ռուբին» — «Սիոն» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 26-ին, Կազանում: