Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռեալը» «Շախտյորից» պահանջել է ուժեղացնել հսկողությունը

Սպորտ
sport-real1

Մադրիդի «Ռեալը» Դոնեցկի «Շախտյորից» պահանջել է ոստիկանության ուղեկցություն Լվովում գտնվելու ժամանակ: Այդ մասին տեղեկացնում են ուկրաինական լրատվամիջոցները: «Ռեալի» մարզիչներն իրենց սաների համար նաեւ պահանջել են 60 շիշ ջուր, կաթ, սուրճ, թեյ, թխվածքաբլիթ, շոկոլադ, միրգ (բանան, արքայախնձոր, ձմերուկ, սեխ), սառույց, պլաստմասե բաժակներ, մերսման երեք մահճակալ եւ մեկ գրատախտակ: Նշենք, որ «Շախտյոր» - «Ռեալ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 25-ին, Լվովում, քանի որ ՈՒԵՖԱ-ն դեռեւս արգելում է խաղեր անցկացնել Դոնեցկում: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է իսպանացիների վստահ հաղթանակով՝ 4:0: «Ռեալն» արդեն մտել է հաջորդ փուլ, իսկ ահա «Շախտյորը» պետք է անպայման հաղթանակ տանի, որպեսզի շարունակի պայքարը փլեյ-օֆֆի երկրորդ ուղեգրի համար: