Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարգիս Հովսեփյանը եւ Հենրիխ Մխիթարյանը քվեարկել են Մեսիի օգտին

Սպորտ
sport-fifa-qvearkutyun

2016թ հունվարի 11-ին ՖԻՖԱ-ն կհրապարակի 2015թ «Ոսկե գնդակ» մրցանակի դափնեկրի եւ տարվա լավագույն մարզչի անունները: Ինչպես հայտնի է, քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեն ՖԻՖԱ-ի անդամ երկրների ազգային թիմերի գլխավոր մարզիչները եւ ավագները, ինչպես նաեւ մեկական մարզական լրագրող երկրից: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ քվեարկության համար սահմանված ժամկետներում մեր հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար հանդիսացող Սարգիս Հովսեփյանը եւ թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը հրապարակել են իրենց տարբերակները: Ահա դրանք: Սարգիս Հովսեփյան. Լավագույն ֆուտբոլիստ

  1. Լիոնել Մեսսի
  2. Կրիշտիանու Ռոնալդու
  3. Լուիս Սուարես
Լավագույն մարզիչ
  1. Խոսեպ Գվարդիոլա
  2. Լուիս Էնրիկե
  3. Ունաի Էմերի
Հենրիխ Մխիթարյան. Լավագույն ֆուտբոլիստ
  1. Լիոնել Մեսսի
  2. Կրիշտիանու Ռոնալդու
  3. Զլատան Իբրահիմովիչ
Լավագույն մարզիչ
  1. Լուիս Էնրիկե
  2. Ունաի Էմերի
  3. Խոսեպ Գվարդիոլա