«Արարատը» վերջին պահին խույս տվեց պարտությունից
Այսօր կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրի առաջին հանդիպումները: Մրցաշարի առաջատար «Ալաշկերտն» իր հարկի տակ 2:0 հաշվով վստահ հաղթեց «Շիրակին»: Երեւանի «Արարատը» սեփական դաշտում ոչ-ոքի՝ 2:2 խաղաց «Գանձասար-Կապանի» հետ, ընդ որում փրկարար գոլը արարատցիները խփեցին մրցավարի կողմից ավելացրած ժամանակի 4-րդ րոպեին: Երեւանի «Բանանցն» իր մարզադպրոցի խաղադաշտում ընդունեց առաջնության ետնապահ «Ուլիսին» եւ ջախջախեց 5:1 խոշոր հաշվով: Դաշտի տերերի կազմում երեք գոլ խփեց Լայերսիո Գոմեսը: Տուրի վերջին «Փյունիկ» - «Միկա» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 22-ին: Արդեն կայացած խաղերից հետո մրցաշարային աղյուսակը 31 միավորով գլխավորում է «Ալաշկերտը»: Երկրորդ տեղում ընթացող «Փյունիկը» ունի 26 միավոր, իսկ 3-4-րդ հորիզոնականներում գտնվող «Գանձասար-Կապանն» ու «Արարատը»՝ 22-ական: