Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆոտոմոդելը ցանկացել է ոգեւորել «Ռեալի» ֆուտբոլիստներին

Սպորտ
sport-el-klasiko

Պարագվայցի ֆոտոմոդել Միրտա Սոսան հատուկ ֆոտոսեսիա է անցկացրել Իսպանիայի առաջիկա «Էլ Կլասիկոյի» կապակցությամբ: Նա ներկայացել է Մադրիդի «Ռեալի» մարզաշապիկներով: Միրտա Սոսան լուսանկարները տեղադրել է տարբեր սոցցանցերում, որպեսզի այդ եղանակով ոգեւորի արքայական ակումբի ֆուտբոլիստներին «Բարսելոնայի» հետ կարեւոր խաղից առաջ: Ֆոտոմոդելը առանձին մաղթանք է հղել նաեւ մադրիդցիների հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուին, ում խնդրել է շատ գոլեր խփել եւ հաղթել «Բարսելոնայի» Մեսի-Սուարես-Նեյմար հարձակման եռյակին: Նշենք, որ Իսպանիայի հերթական «Էլ Կլասիկոն» տեղի կունենա նոյեմբերի 21-ին: Այդ օրը «Ռեալը» կհյուրընկալի «Բարսելոնային»: Թիմերի վերջին մադրիդյան հանդիպումն ավարտվել էր դաշտի տերերի վստահ հաղթանակով՝ 3:1: