Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Կարապետյանը գլխի է ընկել, թե առգրավվող հաշիշը որ կողմ է ուղղվում (տեսանյութ)

Քաղաքականություն
Aram-nkar

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը գլխի է ընկել, թե ԱԱԾ-ի կողմից պարբերաբար առգրավվող հաշիշը որ կողմ է ուղղվում։ «Արդեն պարզ է դա ինձ համար, քանի որ մեր իշխանությունների ոչ ադեկվատ պահվածքը տարբեր հանդիպումներին պարզ է դարձնում, թե ինչն է պատճառը»,-այսօր նշեց նա։ Խոսելով երեկվանից շրջանառվող կարևոր հարցերից մեկի՝ Արցախի ազատագրված տարածքներից մի քանիսը Ադրբեջանին զիջելու մասին, գործիչը նշեց. «Մի խոսք կա. ասում են՝ լռությունը հազար դարդի դարման է։ Կարծում եմ՝ Հանրապետականի ներկայացուցիչներին կարելի էր սա խորհուրդ տալ։ Որոշ ժամանակ առաջ Սերժ Սարգսյանն ասում էր. Ղարաբաղը Հայաստան է ու վերջ։ Մի քանի օր հետո տեսնում ենք՝ ԼՂՀ նախագահը Մոսկվայում նստած ասում է՝ ոչ միայն Հայաստան չի, այլ մենք հարց լուծող ենք ու շատ սխալ ուղղությամբ հարց լուծող։ Իսկ ՀՀԿ-ական պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը հաստատեց, որ նման հարց կա։ Գործադիր նիստից հետո ասում են, թե դրանք ստահոդ լուրեր են։ Փաստորեն, մարդը լինելով խմբակցության անդամ, կարծիք է հայտնում, և տեղյակ չէ, որ ստահոդ լուրեր են»։ Ինչո՞ւ այս թեման սկսեց շրջանառվել, պարոն Կարապետյանը նշեց. «Դա ինչ-որ տեղ Հայաստանին նախազգուշացումների շարք է, որ այսպիսի թեմա կարող է ծագել։ Լավրովի գալ-գնալուց հետո Մոսկվայում Անվտանգության խորհրդի քարտուղարների 3-րդ նիստն է եղել։ Ադրբեջանի համապատասխան պաշտոնյան մի քանի օր լոբբինգ է իրականացրել այնտեղ։ Եվ դրա արդյունքն ինչ-որ տեղ դառնում է նման թեմաների առիթ»։