Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վալոդիկին հավատում եք, Սերոժիկին չե՞ք հավատում, ո՞նց կլինի էդպես» (տեսանյութ)

Քաղաքականություն
agggga

Սահմանադրական փոփոխություններին այո եւ ոչ ասողների հարավային խումբն ավարտեց քարոզչությունը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում: Այստեղ հավաքված մարդիկ քաղաքական ու հասարակական գործիչներին հարցնում են. «Եթե ընտրությունները լինեն, գազի հարցը լուծվելո՞ւ է»: Այո-ի ճակատի ներկայացուցիչ Արման Սաղաթելյանը նրանց պատասխանում է. «Բայց սա ընտրություն չի, սա հանրաքվե է, սա տնտեսական նախագիծ չի»: Ոչ-ի ներկայացուցիչ Ազատ Արշակյանը հեգնանքով առաջարկում է ժողովրդին. «Էս այո-ի բրոշուրները դնում եք սառնարանի վրա՝ լցվում է, ինչի վրա դնում եք՝ լցվում է: Իշխանականները եկել ասում են՝ մենք լավ չենք աշխատում, վռնդեք մեզ, ո՞նց ա տենց լինում»: Ոչ-ի ճակատի ներկայացուցիչ Վաղինակ Շուշանյանը ագարակցիներին պատմում էր, թե ինչպես է այսօր երկրում մարդկանց տարբերակում դրվում. «Մարդկանց բռնում տուգանում են թեթեւ խախտումի համար, իսկ ձեր մարզպետի տղեն ինչ ուզում անումա, իրան ոչ ոք ոչ մի բան չի ասում: Ես մինչեւ վերջերս չգիտեի, որ ձեր մարզպետի անունը Սուրիկ Խաչատրյան է, որովհետեւ իրան կլիչկա են տվել, ես չեմ ուզում, որ կլիչկաներով մարդիկ լինեն ԱԺ ում: Պարզապես ձեր բախտը բերել է՝ դուք արդյունաբերություն ունեք, ձեր քաղաքապետը լավն է»: Մարդիկ Վաղինակ Շուշանյանի ասածին պատասխանեցին. «Ասենք իմանաք, որ Սուրիկ Խաչատրյանն էլա մեզ լավ նայում»: PR ասոցիացիայի նախագահ Արման Սաղաթելյանը վստահեցնում է մարդկանց, որ նոր սահմանադրությամբ նաեւ ընդդիմությունը կուժեղանա. «Այսօր մեր ընդդիմադիրների վիճակը ի՞նչ ա, էդ լա՞վ ա, վատ է անգամ իշխանության համար»: Ագարակցիները պահանջում էին   քաղաքական ու հասարակական գործիչներին՝ համոզեն իրենց այո կամ ոչ ասել՝ փաստարկներով: «Ես ասում եմ ոչ աղքատությանը, ես ասում եմ ոչ ստրկությանը, ես ասում եմ ոչ նրան, որ դուք գազ չունեք»,- ասում է քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը, ինչին ի պատասխան մարդիկ ասում են. «Ես էլ եմ դրանց ոչ ասում, բայց ի՞նչ կապ ունի դա սահմանադրության հետ»: Հասարակական կարծիքի ուսումնասիրման նախագահ Թամարա Գեւորգյանն էլ հորդորում էր հավաքվածներին՝ իմանալ ինչին են այո կամ ոչ ասում. «Ախր ես հարցնում եմ ձեզ՝ կարդացե՞լ եք, ասում եք՝ չէ, բա ինչի՞ն եք ասում այո կամ ոչ, Վալոդիկին հավատո՞ւմ եք, Սերոժիկին չե՞ք հավատում, ո՞նց կլինի էդպես»: Ռեալիթի շոուի մասնակիցները ուղեւորվեցին Մեղրի: