Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժիրայր Սեֆիլյանը ավելի քան մեկ ժամ հարցաքննվել է (տեսանյութ)

Քաղաքականություն
lwE6ALN39_Q

«Նոր Հայաստան» փրկության ճակատի շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանն այսօր ավելի քան մեկ ժամ հարցաքննվել է  Քննչական կոմիտեում: Նա կասկած ունի , որ  դա քաղաքական պատվեր է. <<Մինչեւ դեկտեմբերի 1-ը նրանք պետք է զբաղվեն հնարավորինս ակտիվ, հոգեբանորեն ազդելու ժողովրդի եւ մեր շրջապատի վրա: Մեզ էլ փորձում են սպառնալ, որ տակավին մեղադրյալի կարգավիճակում ենք, նրանք կարող են որեւէ ժամանակ մեզ նորից ազատազրկել: Մենք էլ խիստ վախեցած ենք>,- ասում է Սեֆիլյանը: Փետրվարի 18-ին Հիմնադիր խորհրդարանի անդամների  նկատմամբ հարուցված քրեական գործը մնում է օդից կախված: Չնայած նրանց խափանման միջոցը՝  կալաքից փոխվել է երկրից չբացակայելու մասին ստորագրությունը, բայց  այդ ամեն պահ կարող է փոխվել. <<Դա մեթոդ է մարդկանց զպելու, ճնշելու, ազդեցություն ունենալու, որպեսզի նրանք կառավարեն, ենթարկվեն իշխանության կամայականությանը ու անհրաժեշտության դեպքում  քրեական  դատավարության օրենսգրքի նորմերի հիման վրա, հերթական անգամ, խափանման միջոցը դարձնեն կալանքը>>,-ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Վերջինս  գործն այսքան ձգձգելը համարում է մարդու իրավունքնների խախտում: <<Երբ մարդը չգիտի թե  իր իրավական կարգավիճակի ճակատագիրը ինչ է լինելու, այդ անորոշությւնը հանդիսանում է արժանապատվությունը նվաստացնող երեւոյթ>>,-ասում է Արթուր Սաքունցը: Անկախ մտավախություններին՝ սահմանադրական փոփոխություններին  «ոչ» ասող հիմնադիր խորհրադրանի անդամները չեն պատրաստվում  ձեռքները ծալած նստել: <<Իրենց ձեռքերը կապված լինելու հանգամանքը որ հանրաքվեի գործընթացի մեջ ենք,  եւ մենք իրավական բոլոր չափորոշիչնների համապատասխան մասնակցում ենք այդ պրոցեսին, այս բոլոր հանգամանքները , որոնք կաշկանդելու են ռեժիմին, իրենց բնորոշ ձեւով գործելու, եթե իրանք իմանան որ մարսելու են, ավելի վատ բաներ կանեն , հոկտեմբեի 27-ի եւ մարտի մեկի ռեժիմ է>>,- ասում է «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Վարուժան Ավետիսյանը: Հիշեցնենք, որ  «Հիմնադիր խորհրդարան»-ի հինգ անդամներ ՝ Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Գարեգին Չուգասզյանը, Պավել Մանուկյանը եւ Գևորգ Սաֆարյանը  մեղադրվում են   ապրիլի 24-ին անկարգություններ նախապատրաստելու մեջ։