Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դուք եք որոշում՝ ինչպես եւ ինչ տեմպերով գործակցել». Շտեֆան Էլգերսման (տեսանյութ)

Քաղաքականություն
140904064251_nato_summit_final_preparations_624x351_getty

Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության շրջանակներում դինամիկայի անկում է նկատվում: Այսօր «ՆԱՏՕ-Հայաստան համագործակցություն. Նոր նպատակներ և հեռանկարներ» թեմայով քննարկման ժամանակ մտահոգություն հայտնեց ՆԱՏՕ-ի միջազգային աշխատակազմի քաղաքական հարցերի և անվտանգության քաղաքականության բաժնի ներկայացուցիչ Շտեֆան Էլգերսմանն ու հավելեց, որ այս տարի ավելի քիչ պետական հանդիպումներ են եղել: Պաշտոնյան, սակայն, հավաստիացնում է, որ Հայաստանի ՀԱՊԿ անդամ լինելը այստեղ որեւէ կապ չունի. «Արդեն մոտ երկու տասնամյակ է՝ Հայաստանը ՆԱՏՕ-ի շրջանակում անհատական գործընկերության գործողությունների ծրագրի անդամ է, և որևէ անհամատեղելիության հարց չկա Հայաստանի ՀԱՊԿ անդամ լինելու և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության եզրեր ունենալու համար. «Կան բազմաթիվ այլ երկրներ, որոնք հանդիսանում են անվտանգության այլ շրջանակների անդամ, բայց դրա հետ մեկտեղ շարունակում են համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ։ Սա մի համագործակցություն է, որի ղեկին դուք եք նստած, դուք եք որոշում ինչպես եւ ինչ տեմպերով գործակցել»: «ՆԱՏՕ-ում Գերմանիայի պատվիրակության քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Գուիդո Հիլդերն էլ հայտարարեց, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի համար կարևոր գործընկեր է, քանի որ գտնվում է աշխարհաքաղաքական տեսանկյունից կարևոր տարածաշրջանում. «Մենք ապրում ենք դրամատիկ միջավայրում։ ՆԱՏՕ-ն շրջապատված է ճգնաժամերի մի ամբողջ բազմությամբ։ ՆԱՏՕ-ի արևելքում Ռուսաստանը մարտահրավեր է նետում միջազգային անվտանգությանը՝ բռնակցելով Ղրիմը և մուտք գործելով Արևելք։ Հարավային մասում՝ Սիրիայում և Իրաքում արյունալի հակամարտություններ են ձևավորված, ու դրանք խարխլում են բազմաթիվ երկրների անվտանգությունը»,- ասաց նա։ Գուիդո Հիլդերնն իր ուրախությունը հայտնեց, որ Հայաստանն այս հարթակի անդամ է. «Գործընկերությունները ՆԱՏՕ-ի համար առավել կարևոր են դարձել, սա Բրյուսելի տեսլականն է»։