A
A
Հայաստանի չեմպիոնը ձախողվեց Բարսելոնայում
2015 թվականի Հայաստանի չեմպիոն Կարեն Հ. Գրիգորյանը անհաջող հանդես եկավ Բարսելոնայում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում: Մեր գրոսմայստերը առաջին չորս պարտիաներն ավարտեց ոչ-ոքի, իսկ վերջին 5-րդ տուրում պարտություն կրեց: Արդյունքում, Կարեն Հ. Գրիգորյանը վաստակեց ընդամենը 2 միավոր եւ կատալոնցի շախմատիստ Մարկ Նարսիսոյի հետ կիսեց 5-6-րդ տեղերը: Մրցաշարի հաղթող դարձավ ռուսաստանցի Ալեքսանդր Մորոզեւիչը, որը վեց մասնակիցների մեջ վաստակեց 3 միավոր եւ միայն լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ պարագվայցի Անխել Բախմանից: