Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուժերը չվերականգնած «Միկան» չդիմացավ «Ալաշկերտի» ճնշմանը

Սպորտ
ff

Այսօր Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում կայացավ 13-րդ տուրի երկու հանդիպում: Նախ Երեւանի «Միկան» սեփական դաշտում ընդունեց մրցաշարի առաջատար «Ալաշկերտին»: Ինչպես եւ սպասվում էր, հանդիպումն ավարտվեց հյուրերի առավելությամբ՝ 1:0, որոնք ավելի երկար ժամանակ ունեին խաղին պատրաստվելու համար: Միկացիները ընդամենը երկու օր առաջ գավաթային դժվարին մրցավեճ էին անցկացրել Գյումրիում եւ դեռեւս չէին հասցրել վերականգնել ուժերը: Օրվա երկրորդ խաղում Երեւանի «Բանանցն» իր հարկի տակ ընդունեց «Գանձասար-Կապանին»: Դաշտի տերերը չնայած ավելի շատ ժամանակ ունեին խաղին պատրաստվելու, քան հյուրերը (նույն գավաթային խաղի պատճառով), սակայն չկարողացան օգտվել ոչ սեփական պատերի առավելությունից, ոչ էլ այդ գործոնից եւ բավարարվեցին ոչ-ոքի արդյունքով՝ 1:1: Այդպիսով, այս խաղերից հետո մրցաշարային աղյուսակում ոչ մի փոփոխություն չեղավ: Վաղը կկայանան «Շիրակ» - «Արարատ» եւ «Փյունիկ» - «Ուլիս» հանդիպումները: Դրանից հետո առաջնությունում կարճատեւ ընդմիջում կտրվի, քանի որ Հայաստանի երիտասարդական հավաքականը պետք է Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հերթական խաղերն անցկացնի: