Ադրբեջանը նպատակ ունի խաթարել ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղարար նախաձեռնությունները
ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանությունը «Արցախպրես»գործակալությանը Հարց՝ Ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ ԵԽԽՎ քաղաքական հարցերով և ժողովրդավարությանհանձնաժողովը հավանություն է տվել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղումև Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» Ռոբերտ Ուոլթերի զեկույցի հիման վրա կազմված բանաձևի նախագծիքննարկմանը։ Պատասխան՝ Ցավալի է, որ Ռոբերտ Ուոլթերի միակողմանի և կանխակալ զեկույցի հիման վրա պատրաստածբանաձևի նախագիծը հավանության է արժանացել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովիքաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի կողմից։ Մենք անընդունելի ենք համարում ԵԽԽՎ-իզեկուցողի մոտեցումը, ով որպես հիմք է ընդունել հակամարտության միայն մեկ կողմի դիրքորոշումը և իրավիճակի անաչառ ու չեզոք գնահատականի փոխարեն զեկույցում ներկայացրել է ադրբեջանական քարոզչական թեզերը։ Նախաձեռնելով շփման գծում բռնությունների աճի վերաբերյալ զեկույցի պատրաստումը՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում խաթարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խաղաղարար նախաձեռնությունները,մասնավորապես, արդարացնել հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների կիրառմանառաջարկությունների մերժումն իր կողմից։ Մենք բազմիցս նշել ենք, որ Ադրբեջանի փորձերը՝ ռազմաքաղաքական հարցերը մտցնել ԵԽԽՎ-ի օրակարգ, որը նման խնդիրների կարգավորման համար չի տիրապետում ո՛չ համապատասխան գործիքների, և ո՛չ փորձի, իրենց բնույթով պոպուլիստական և հակաարդյունավետ են։ Կասկածի տակ չառնելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրմանկանխարգելման հարցում ԵԽԽՎ անկեղծ շահագրգռվածությունը՝ կարծում ենք, որ առավել արդյունավետ ևկառուցողական ներդրումը կլիներ ԵԽԽՎ միացումը միջազգային հանրության շրջանում ձևավորված կոնսենսուսին՝սատարելու շփման գծում կայունության և կանխատեսելիության ապահովմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։