Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տիգրան Սարգսյանը վերցրեց մեր ոսկին, վերածեց փողի ու հեռացավ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
MHM80595-copy-360x265

ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը, խոսելով հաջորդ տարվա բյուջեի մասին, սկսեց նախորդ վարչապետի կառավարումից: «Ի՞նչ ենք ունեցել և ի՞նչ է ստացել Հովիկ Աբրահամյանը: Օֆշորի հանճարի մասին, իր գործունեության ընթացքում միշտ ասել եմ, թե ինչպես ջարդեց երկիրը, հետո օվկիանոսը թռավ, հասավ դեսպանի աթոռին: Հիմա էլ երևի դիտմամբ են տարել ԵՏՄ, որ նա ԵՏՄ-ն փակվի: Բայց ես ուզում եմ, որ նրան շատ արագ դատեն: Նրա՝ վարչապետ եղած ժամանակ Ռուսաստանում ճգնաժամ չկար, միլիոնավոր դոլարներ էին գալիս և այնտեղից, և եվրոպայից: Տրանշներով մեր երկիրը կարող էր ապրել: Նա ոչնչացրեց կապիտալիզացիան, արժույթների շուկան Հայաստանում: Սկզբից խամաճիկային օրենքներ էր ընդունում»: Սակայն հիմա էլ թվերը դրական ոչինչ չեն ասում. «11,4 աղքատության շեմին գտնվող երկրում ի՞նչն էր պատճառը, որ 20 տոկոսով աղքատների քանակն ավելացվեց: Հիմա 30 տոկոսից ավելի է: Ամեն ինչ արված է, որ մոնոպոլիստը կեղեքի երկիրը»,-ասաց պարոն Եղիազարյանը: Նա կարծում է, որ ներկայիս վարչապետը չի էլ կարող մեծ շտկումներ անել: «Ինչի՞ հանդիպեց Հովիկ Աբրահամյանն առաջին օրը, երբ եկավ գործի. Նաիրիտ, Ֆիրդուս, կենսաթոշակային: Ընդամենը մեկ տարվա ընթացքում այդ մարդիկ արդեն հրապարակում չեն: Նրա շնորհիվ այդ ամենն ավարտվեց»: Իսկ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը ծիծաղելի է համարում այն, որ հաջորդ տարվա բյուջեն անվանում են սոցիալական: Նա կարծում է, որ ոչ միայն ժողովրդին, այլ կոնկրետ կառույցների պետք է գումար հատկացվեր: «Պետք է ոստիկանության, ԱԱԾ-ի գումարներն այս բյուջեով ավելացվեին, իսկ Պաշտպանության նախարարության առումով սպաները պետք է ապրեն այնպես, ինչպես պատգամավորները: 25 տարի է՝ մեր սահմանը հանձնել ենք, տղաները պահում են»։ «Ա1+»-ի՝ կոռուպցիայի արդեն չափազանց վտանգավոր շեմի հասած լինելու վերաբերյալ հարցին նախկին պատգամավորն այսպես արձագանքեց. «Կողոպտիչներ կան ադմինիստրացիայում, որին հիմա ասում են կոռուպցիա: Դրա արդյունքում մսխումներ եղել են, և պետք է լավ պահել ԱԱԾ-ին և ոստիկանությանը, քանի որ գուցե լինի նրանց անհրաժեշտությունը՝ կուլակաթափ անելու այդ մսխողներին»: Մի կողմից էլ պարոն Արշակյանը հանգիստ է. «Քանի դեռ պարտք ենք, աշխարհը մեզ կփայփայի, որ այդ փողերը չկորչեն»: Իսկ պարոն Եղիազարյանն իր հերթին ասաց. «Ես կոնկրետ 50 մլն-ի տեղ գիտեմ. Տիգրան Սարգսյանը վերցրեց մեր ոսկին, վերածեց փողի ու հեռացավ: Սրբազանի մասին են նաև ասում, բայց նա մեծ խաչով է, չեմ կարծում՝ նման բան արած լիներ»: