A
A
«Մեր երկրի նախագահը պետք է լինի ռուսական ԿԳԲ-ից ազատագրված» (տեսանյութ)
Անոնիմուսների երթի մասնակիցները որոշում կայացրին միասին չգնալ ԱԱԾ-ի շենքի մոտ ակցիա իրականացնելու, այլ դա արեցին միայն Շահեն Հարությունյանն ու նրա երկու հարազատները: Նրանք համապատասխան գրությամբ պաստառ պահած մոտեցան ԱԱԾ շենքի մուտքին: Շահեն Հարությունյանը բարձրաձայն հայտարարություն արեց. « ԱԱԾ-ն ռուսական ԿԳԲ-ի հրամանով է գործում, կատարում է Պուտինի հրամանները, մեր երկրի նախագահն էլ ենթարկվում է նրան: Մեր երկրի նախագահը պետք է լինի ռուսական ԿԳԲ-ից ազատագրված և արժանապատիվ քաղաքացի»։ Կոչեր անելուց հետո Շահենն իր հարազատների հետ մոտեցավ Սայաթ Նովա փողոցում իրեն սպասող ցուցարարներին, որից հետո շարունակվեց ընդհատված երթը: Այս պահին ցուցարարները շարժվում են դեպի Ազատության հրապարակ։