«Մտան շենք, պաստառը կպցրին, հոսանքը միացրին». գյուղապետը զայրացած է «Նոր Հայաստան»-ի դեմ (տեսանյութ)
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հավաքը Կոտայքի մարզի Բուժական համայնքում հետաձգվեց։ Գյուղապետարանից հրաժարվեցին էլեկտրաէներգիա տրամադրել՝ բարձրախոսները միացնելու համար։ «Առանց որևէ մեկի տեղյակ պահելու եկան, մտան շենք, բարձրացան 2-րդ հարկ, պաստառը կպցրին շենքի պատին և հոսանքը միացրին»,-«Ա1+»-ի հետ զրույցում դժգոհեց Բուժական համայնքի ղեկավար Կարեն Գալստյանը։ Նա, թեև զայրացած էր, սակայն, թույլատրեց միացնել էներգիան՝ միաժամանակ կասկած հայտնելով, թե համագյուղացիները կմասնակցեն սահմանադրական փոփոխությունների դեմ հավաքին։ «Մենք՝ ձեզ հետ միասին կտեսնենք՝ կհետաքրքրի, թե ոչ։ Բայց լավ կլիներ, որ շարժման անդամ Պավել Մանուկյանը, եթե եկել էր, քաղաքակիրթ ձևով դիմեր, ասեր»,-նշեց նա։ Ի դեպ՝ պարոն Մանուկյանն ապրում է այս գյուղում, բայց ինչպես կանխատեսել էր գյուղապետը, շատ մարդ չհավաքվեց։ Մանրամասները՝ տեսանյութում