A
A
ԱԳ փոխնախարարի կոչը՝ շատ լուրջ չվերաբերվել Ուոլթերի զեկույցին (տեսանյութ)
ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում երեկ Ռոբերտ Ուոլթերը ներկայացրեց «Բռնության աճը ԼՂ-ում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցի նախագիծը, որտեղ տեղ գտած ձեւակերպումներն անընդունելի են ՀՀ համար։ Որո՞նք էին հայկական կողմի թերացումները: Փոխարտգործնախարարը դժվարացավ ասել, քանի որ իրենք ԵԽԽՎ-ում հանդես են գալիս միայն խորհրդակցական կարգավիճակով. «Այնպես որ խորհուրդ կտայի մի փոքր սպասել. որքան ինձ է հայտնի՝ շուտով պատվիրակության ղեկավարը կվերադառնա ու այս հարցով կտա իր գնահատականները»,- ասում է ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը։ Պարոն Նազարյանը սխալ է համարում՝ ԵԽԽՎ նիստերը բոյկոտելուն: Նա միայն հիշեցնում է՝ ԵԽԽՎ-ն հակամարտությունների կարգավորման մանդատ չունի եւ կոչ է անում շատ լուրջ չվերաբերվել Ուոլթերի զեկույցին: