«ԵԽԽՎ-ում սրվելու են հայկական եւ ադրբեջանական պատվիրակության հարաբերությունները» (տեսանյութ)
Եթե ԵԽԽՎ-ն հետեւեր իր կանոնակարգին, ապա Ռոբերտ Ուոլթերը քաղաքական հանձնաժողովում հանդես չէր գար «Բռնության աճը ԼՂ-ում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցի նախագծով, քանի որ հանդիսանում է շահագրգիռ կողմ. «Ռոբ Ուոլթերը Թուրքիայի քաղաքացի է, նրան անձնագիր հանձնել է անձամբ Չավուշօղլուն, նրա կինը թրքուհի է, որը Ադրբեջանում ունի հսկայական բիզնեսներ»,- ասում է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Զեկույցում, որը կքննարկվի ԵԽԽՎ-ի 2016թ. հունվարի լիագումար նիստում, կոչ է արվում ՀՀ-ին հեռացնել Մինսկի խմբի բանակցային գործընթացից, ինչպես նաեւ՝ հայկական զինված ուժերը հանվեն ԼՂ ու Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներից: Տիկին Զոհրաբյանը վստահ է՝ այդ զեկույցն ընդունվելու է, սակայն հայկական կողմը ամեն ինչ կանի՝ փոխելու առկա անընդունելի ձեւակերպումները. «Սա ուղղակի հարված է լինելու Մինսկի խմբի գործընթացին, շատ ավելի են սրվելու ԵԽԽՎ-ում հայկական եւ ադրբեջանական պատվիրակության հարաբերությունները, 3:18—ԵԽ-ն այս զեկույցով հերթակն հարվածը հասցրեց ինքն իր հեղինակությանը»: Տիկին Զոհրաբյանը միաժամանակ նկատում է՝ ԵԽԽՎ զեկույցները իրավական հետեւանքներ չեն ունենում, ընդամենը խորհրդատվական բնույթի են. «Ցավում եմ, որ մենք այսօր գործ ունենք մի կառույցի հետ, որը վաղուց վերածվել է Ադրբեջանի մինիմեջլիսի դուստր ձեռնարկության: 5:28—ԵԽԽՎ 165 պատգամավոր ամեն ամիս ստաբիլ-ֆիքսված աշխատավարձ են ստանում Ալիեւի աշխատակազմից»: