Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր իշխանությունը ամենաավանդական իշխանություններից է, հայեցի» (տեսանյութ)

Քաղաքականություն
nkar

Սահմանադրության առաջարկվող տարբերակում չէին կարող ներառված լինել այնպիսի կետեր, որոնք հնարավորություն կտային Հայաստանում գրանցել նույնասեռ ամուսնություններ։ ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանի կարծիքով՝ դա թույլ չեն տա առաջին հերթին իշխանությունները. «Մեր իշխանությունը ամենաավանդական իշխանություններից է, ավանդապաշտ, հայեցի։ Ես նույնիսկ ամոթալի եմ համարում այս քննարկումը, սա խարան է ուղղված մեր հոգեկերտվածքին։ Նույնիսկ այսպիսի քննարկումը մերժելի է»։ Մինչդեռ այլ տեսակետ ունի Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը. «Սա փաստաթուղթ է, որը պետք է կործանի Հայաստանը: Մեր իշխանություններն էլ հայ մարդիկ են, բայց դրսի պարտադրանքներն այնքան մեծ են, որ դիմանալ դժվար է, առավել ևս, երբ իշխանությունը, մեղմ ասած, թերի է լինում, կաշառակերություն, թալան, բոլոր մեր մեծահարուստների փողերը դրսում են գտնվում, դրա համար էլ 104 պատգամավորները կողմ են քվեարկել»: Ըստ նրա՝ անհրաժեշտ է Սահմանադրության առաջարկվող տարբերակից հանել 81-րդ հոդվածը, որն իր կարծիքով, պաշտպանում են նույնասեռականների իրավունքները. «Եթե ՀՀ-ում չգրանցվեն համասեռամոլների իրավունքները, գնալու են Եվրադատարան, հետո պարտադրելու են, դեռ մի բան էլ տույժ ու տուգանք ենք մուծելու: Ուզում է՝ թող հարյուր տարի մնա Սերժը, միայն թե 81-րդ հոդվածը հանեք»: ՀՀԿ-ական պատգամավորի պնդմամբ՝ իշխանությունները բարի կամք են դրսևորել՝ ID քարտերով քվեարկելու մասին քննարկումները չեն անցկացվել 24-ժամյա ռեժիմով և այն կքննարկվի արտահերթ նիստին»: