Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գանձասար-Կապանը» «Փյունիկ»-ին զրկեց Հայաստանի գավաթից

Սպորտ
sport-hh-gavat

Այսօր կայացան ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի պատասխան երկու խաղերը: Գործող գավաթակիր Երեւանի «Փյունիկը» Կապանում հանդիպեց «Գանձասար-Կապանի» հետ: Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0: Թիմերի առաջին խաղն ավարտվել էր կապանցիների վստահ հաղթանակով՝ 3:1, որոնք էլ մտան կիսաեզրափակիչ: Երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ Գյումրիում, որտեղ տեղի «Շիրակը» ընդունեց «Միկային»: Երեք շաբաթ առաջ կայացած թիմերի առաջին խաղում գրանցվել էր ոչ-ոքի արդյունք՝ 1:1: Այս անգամ ավելի հաջողակ գտնվեցին միկացիները, որոնք խաղի սկզբում գոլ խփեցին եւ մինչեւ հանդիպման վերջը պահպանեցին այդ առավելությունը՝ 1:0: Այս փուլի մյուս երկու խաղերը տեղի կունենա նոյեմբերի 25-ին: «Բանանցը» կհյուրընկալի «Ուլիսին», իսկ «Արարատը»՝ «Ալաշկերտին»: