Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Էրդողանն այս ընտրություններից հետո էլ ավելի կկոշտացնի Հայաստանի նկատմամբ քաղաքականությունը» (տեսանյութ)

Քաղաքականություն
6d76f42afb99666ebea9174cb3427fb1

«Նոյեմբերի 1-ին Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրության արդյունքների հարցում շատերը, այդ թվում եւ ես, սխալվեցին: Ոչ ոք չէր սպասում, որ իշխող կուսակցությունն այդքան շատ ձայն կհավաքի». այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պատմաբան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը: «Էրդողանին հաջողվեց երկրում ստեղծել վախի մթնոլորտ եւ այնպես անել, որ մարդիկ հավատան, թե այդ վախի մթնոլորտը միայն նա է ի զորու ցրել»,-նշեց նա՝ հավելելով. «Լուրջ կասկածներ կան, որ Թուրքիայում այդ պայթյունները, բախումները հրահրվել են իշխանության կողմից»: Պատմագետի խոսքով՝ Էրդողանն այս ընտրություններից հետո էլ ավելի կկոշտացնի Հայաստանի հետ քաղաքականությունը: «Թուրքիան շատ ավելի հակված է բռնապետության, քան մենք կարծում էինք: Էրդողանը ցանկանում է խալիֆայություն, միահեծան իշխանություն ստեղծել»: Արա Պապյանը կարծում է, սակայն, որ Արեւմուտքը կզսպի Թուրքիայի նմանատիպ ցանկությունները: Անդրադառնալով մի քանի օր առաջ էլ Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, Արա Պապյանն ասաց, որ այդտեղ ոչ մի անկանխատեսելի բան չկար: Նա նշեց, որ թեեւ արեւմտյան երկրները հայտարարել են, թե Ադրբեջանի խորհրդարանի ընտրություններն անցել են խախտումներով, Ռուսաստանը դրանք դրական է գնահատել: «Բոլոր թվերը, կարծես, նկարած լինեն: 11 կուսակցություն անցել է խորհրդարան, բայց որեւէ ռեալ ընդդիմադիր գործիչ չկա նրանց մեջ»: