Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սմբատ Հակոբյանը եւս, Հայրապետյանի պես, խուսափեց պատասխանել լրագրողների հարցերին

Քաղաքականություն
azatamartik

Երեւանի ոստիկանության կենտրոնի բաժնում ավարտվել է ֆուտբոլի ֆեդերացիայի  նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի առերես հարցաքննությունը: Ռուբեն Հայրապետյանի՝ ոստիկանությունից դուրս գալուց մոտ 10 րոպե հետո դուրս  է եկել նաեւ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը; Նա եւս, Հայրապետյանի պես, խուսափել է պատասխանել լրագրողների հարցերին: Արդյո՞ք  ճնշումներ եղել են առերես հարցաքննման ժամանակ Հակոբյանի նկատմամբ, ազատամարտիկը պատասխանել է, որ որևէ ճնշում չի եղել: Սմբատ Հակոբյանը նաեւ հավելել է, որ վաղը ասուլիս է հրավիրելու եւ ավելի մանրամասն կներկայացնի գործի ընթացքը: