Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինքնաթիռի պայթյունի պատճառ կարող էր լինել ուղեբեռի փոքր ռումբը. Ազատություն

Քաղաքականություն
BE29FE3C-D492-4A9E-A247-61FF479CC029_w640_r1_s_cx0_cy14_cw0

Երեկ հայտնի է դարձել, որ Շարմ էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթը կատարող ռուսաստանյան «Կոգալիմավիա» ընկերության Airbus A321 ինքնաթիռը օդում պայթել է։ Փորձագետների համոզմամբ, օդանավը պայթել է բարձրության վրա՝ ճնշման կտրուկ անկման պատճառով։ Նրանք նաև նշում են, որ պայթյունի պատճառ կարող էին դառնալ ուղեբեռներից մեկում գտնվող փոքր չափերի ռումբը, շարժիչից պոկված դետալները կամ էլ օդանավի ճաքերը։ Այսինքն, դեպքից երկու օր անց վարկածները երկուսն են՝ օդանավը շատ հին էր, և աղետի պատճառն ինքնաթիռի անսարքությունն էր, և երկրորդը՝ ահաբեկչությունը, որը, սակայն, գոնե այս պահին ռուսաստանյան իշխանությունները հերքում են։ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը, հիշեցնենք, ստանձնել է օդանավի կործանման պատասխանատվությունը։ Սակայն տարբեր աղբյուրներ նշում են, որ այնպիսի զենք, որը կկարողանա նման բարձրության վրա խոցել օդանավը, ահաբեկիչներն այսօր չունեն։ Սակայն ահաբեկչությունը բացառել, այդուամենայնիվ, պետք չէ, շեշտում են փորձագետները։ Կործանված օդանավի «Սև արկղերը» հայտնաբերվել են։ Փորձագետներն արդեն սկսել են հետազոտել դրանք։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում