Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

89 տարեկան տղամարդը զանգում է 911 ծառայություն՝ իր պամպերսը փոխելու համար

Քաղաքականություն
armen-yericyan

ԱԺ-ում 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը, երբ ներկայացվեց Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության ծախսերն ու ծրագրերը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նախ գոհունակություն հայտնեց նախարարության աշխատանքից, մանավանդ երբ համեմատության մեջ են դիտարկում. «Ձեր ոլորտում մենք իսկապես աշխատանք ենք տեսնում: Որպես լոռեցի՝ ինձ հետաքրքրում է՝ Ստեփանավանի օդանավակայանի վերագործարկման համար ներդրումներ կլինե՞ն տեսանելի ապագայում»: Նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ շուտով վերանորոգման աշխատանքները կավարտվեն եւ նշեց, թե որ երկրից ինչ տեսակի ուղղաթիռներ պետք է ներմուծեն ու գործարկեն օդանավակայանում: «Ձեր խոսքից պարզ երեւաց՝ ինչպես կարելի է լինել ԵՏՄ անդամ, սակայն միաժամանակ զարգացնել հարաբերությունները ԵՄ հետ»,- արձագանքեց Էդուարդ Շարմազանովը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նախարարին խնդրեց հստակ նշել՝ արդյոք Արմավիրի մարզում կա՞ն հակակարկտային կայաններ եւ ինչո՞ւ այնպիսի համաչափությամբ չեն տեղաբաշխված այդ կայանները, որ որեւէ բնակավայրից տոտալ դժգոհություն չլինի, որ այդ կայանների բացակայության պատճառով գյուղացին զրկվել է բերքից: Տիկին Զոհրաբյանը բարձրացրեց նաեւ Տավուշում ապաստարանների խնդիրը. «Դա անչափ կարեւոր է, քանի որ, օրինակ, Բերքաբերում գյուղապետն իր միջոցներով է կառուցել ապաստարան: Եկեք հստակ ծրագիր կազմենք, որ բյուջեով լուծվի այդ հարցը, այլ ոչ թե գյուղապետերի կամ մասնավոր անձերի բարի կամքի վրա թողնվի»: Արմեն Երիցյանը նշեց, որ ՀՀ տարածքում տեղադրված է շուրջ 472 հակակարկտային կայան, որը կազմում է ընդամենը  8-9 տոկոս եւ որը բավարար չէ համաչափության համար: Նախարարը նշեց, որ ինքը եւս եղել է Բերքաբեր գյուղում, ապա՝ իր ծառայության աշխատակիցներին ուղարկել է այնտեղ. «Մենք այնպես կանենք, որ գյուղի բնակիչներին ապաստարաններում պահպանենք: Այնտեղ դպրոցի հետ կապված խնդիր կա, այդ ուղղությամբ էլ ենք աշխատում ու ոչ միայն այդ գյուղում»: Նիստը վարող ՀՀԿ պատգամավոր, Պաշտպանության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, չսպասելով Նաիրա Զոհրաբյանի արձագանքին, հարց տալու իրավունք տվեց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանին: «Պարոն Նահապետյան, միգուցե թողնեիք արձագանքեի: Դուք այսօր անբարեհաճ եք իմ նկատմամբ»,- նեղսրտեց Նաիրա Զոհրաբյանը: «Մենք ձեր նկատմամբ միշտ բարեհաճ ենք, խնդրեմ տիկին Զոհրաբյան»,- արձագանքեց Կորյուն Նահապետյանը: Իսկ Նաիրա Զոհրաբյանին հետքրքրում էր նախարար Երիցյանի այն դիտարկումը, թե նախարարության թեժ գիծը չորսից վեց հազար ահազանգ է ստանում. «Ի՞նչ խնդիրներով են դիմում թեժ գծին»: Արմեն Երիցյանի պատասխանը զարմացրեց ու միաժամանակ առաջացրեց բոլորի ծիծաղը. «Օրինակ՝ դուռը փակվել է, գնանք բացենք, կամ 89 տարեկան տղամարդը զանգում է, ասում է, որ գնանք իր պամպերսը փոխեք: 911 ծառայությունն ուզում ենք այնպես անել, որ լինի բարի ծառայություն: Նույնիսկ փոքրիկ երեխան կարող է զանգի ու ասի՝ եկեք մաթենատիկայիս խնդիրը լուծեք»: Click here to Reply or Forward 9.18 GB (61%) of 15 GB used Manage Program PoliciesPowered by Google Last account activity: 1 minute ago Open in 1 other location  Details Narine Iricyan Add to circles Show details