A
A
Դեկտեմբերի 1-ից մասնակցել դասադուլներին, հացադուլներին եւ կործանել այս ռեժիմը. Գ. Չուքասզյան (տեսանյութ)
Գյումրիում այսօր մեկնարկել է «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի կազմակերպած հանրահավաքը: Այն անցել է ոչ այնքան մարդաշատ հրապարակում: Ժառանգություն կուսակցության փոխնախագահ, հանրային փրկության ճակատի անդամ Արմեն Մարտիրոսյանն իր ելույթում ասել է, Գյումրին այն քաղաքն է, որն իր հաղթանակը ցույց է տվել 2013 թ.-ին և կոչ արել ներկաներին եւս մեկ անգամ կրկնել այդ հաղթանակը: Հիմնադիր խորհրդարանի անդամ Գարեգին Չուգասզյանն էլ կոչ է արել մինչեւ հանրաքվեն` դեկտեմբերի 1-ից մասնակցել դասադուլներին, հացադուլներին եւ կործանել այս ռեժիմը: «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանն իր ելույթում հորդոլել է գյումրեցիներին չվաճառել իրենց քվեն եւ «ոչ» ասել սահմանադրական փոփոխություններին: