A
A
Թուրքիայում մեջլիսի ընտրություններ են
Թուրքիայում այսօր մեջլիսի (խորհրդարան) ընտրություններ են: Իշխող «Արդարություն եւ զարգացում կուսակցության» անդամները փորձելու են ձայների մեծամասնություն ստանալ, որը հնարավորություն կտա փոխել երկրի Սահմանադրությունը և կրկին նախագահ ընտրել Էրդողանին: Ըստ ՏԱՍՍ-ի՝ Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, ավելի քան 56 մլն ընտրազանգվածի մասին: Ընտրատեղամասերը բացվել են առավոտյան ժամը 08.00 (Երեւանի ժամանակով համընկնում է) եւ կավարտի 17:00-ին: