Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կաթողիկոսը ցավակցագիր է   հղել ՌԴ նախագահին և Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին

Քաղաքականություն
a9004a6bd76516e8b3a25b66c417bb93

Հոկտեմբերի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքին` Շարմ-էլ-Շեյխից Սանկտ-Պետերբուրգ թռիչք իրականացնող ռուսաստանյան ինքնաթիռի վթարի կապակցությամբ: Նորին Սրբությունը Գերագույն հոգևոր խորհրդի, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հոգևորականաց և հավատացելոց անունից վշտակցություն է հայտնել ՌԴ նախագահին, Համայն Ռուսիո Պատրիարքին և Ռուսաստանի սգակիր ողջ ժողովրդին: «Հայցում ենք Բարձրյալին Սուրբ Հոգով մխիթարել զոհվածների ընտանիքներին և Ռուսաստանի բարեպաշտ ժողովրդին: Եվ թող Աստծու ողորմությամբ երկնային բարձունքներում խաղաղությամբ հանգչեն զոհվածների  հոգիները», - ասված է Ամենայն Հայոց Հայրապետի ցավակցագրում: