Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԱԿ ատենապետ է ընտրվել Հակոբ Ավետիքյանը. կոչ՝ քվեարկել կողմ

Քաղաքականություն
4811b941747c363193d2611e001f6a73

Այսօր 31.10.2015թ. Երևանում, Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ Ռամկավար Ազատական ԿուսակցությանII-րդ (23-րդ) Ընդհանուր Պատգամավորական ժողովը, որին մասնակցում էին ՀՀ մարզային ակումբներից և շրջանակներից ընտրված 105 պատգամվորներից 97-ը: Մասնակցում էին նաև սփյուռքից ժամանած հյուրեր ՌԱԿ նեկայացուցիչներ՝ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Լիաբանանից, Եգիպտոոսից, Իրաքից և Հունաստանից: Պատգամավորական ժողովը ընդունեց նախկին ատենապետի և Հանրապետական վարչության անդամների հրաժարականը, որից հետո ընտրվեց համագումարի նախագահություն և հաստատվեց օրակարգ: ՌԱԿ Հանրապետական վարչության գործունեության հաշվետվությամբ հանդես եկան ատենապետ Հակոբ Ավետիքյանը և նախկին վարչության այլ անդամներ: Համագումարը ընդունեց մի շարք բանաձևեր, այդ թվում նաև` սահմանադրության բարեփոխումների հանրաքվեի կապակցությամբ: Կուսակցության համագումարը իր անդամներին և համակիրներին կոչ արեց առաջիկա հանրաքվեում կողմ քվեարկել սահմանադրական բարեփոխումներին: Համագումարում ընտրվեց 20 հոգուց բաղկացած վարչություն և դիվանի կազմ: Ռամկավար Ազատական Կուսակցության II-րդ (23-րդ) համագումարը ՌԱԿ ատենապետ ընտրեց Հակոբ Ավետիքյանին:   ՌԱԿ Հանրապետական վարչություն