Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանձնաժողովն ում ուզում է,  բաց է թողնում. ազատամարտիկ

Քաղաքականություն
gagik-saruxanyan

Ազատամարտիկների սոցիալական խնդիրների համար պայքարող եւ 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանը սպասողական դրության մեջ է: Ինչպես «Ա1+»-ին հայտնեց «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնության համակարգող Գագիկ Սարուխանյանը,  անկախ հանձնաժողովը խոստացել էր կիրակի օրը   քննարկել Վոլոդյա Ավետիսյանի վաղաժամ ազատման դիմումը: Սակայն մինչ օրս նրան որեւէ պատասխան չի տրվել: «Բարձիթողի վիճակ է, ով ինչ ուզում՝ անում է: Հանձնաժողովը ում ուզում է,  բաց է թողնում: Այս համակարգում որոշակի թափանցիկություն պետք է լինի»,- ասում է Վոլոդյա Ավետիսյանի մարտական ընկերը՝ Գագիկ Սարուխանյանը: Հանձնաժողովը պետք է որոշի պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը: Հիշեցնենք, որ նույն  հանձնաժողովը 4 ամիս առաջ մերժել է Վոլոդյա Ավետիսյանին: Վոլոդյա Ավետիսյանը  մեղավոր էր ճանաչվել խարդախության մեջ եւ դատապարտվել ազատազրկման: Սակայն նա իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքում, եւ նշել է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: