A
A
Սահմանամերձ գյուղի ծանր վիճակի մասին Բերքաբերի գյուղապետի անեկդոտը. Առավոտ
Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր համայնքի վիճակի մասին հարցրինք Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանի կարծիքը: Նա ի պատասխան, անեկդոտ պատմեց. «Իջեւանի տարածաշրջանի գյուղերից մեկում հուղարկավորում են ծեր մարդու: Հանգուցյալի կինը սկսում է ողբալ. «Խեղճ մարդ, դու գնում ես այնտեղ, ուր հողերը չեն մշակվում, ուր ոչ ջուր կա, ոչ՝ գազ, ոչ՝ ճամփա»: Հանգուցյալի թոռները, որ Երեւանից էին եկել, հարցնում են՝ ո՞ւր են տանում պապին: Հանգուցյալի աղջիկը կասկածում է ՝ հորս Բերքաբե՞ր են տանում»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով