Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոչ են անում մասնակցել դեկտեմբերի 1-ի համազգային հանրահավաքին

Քաղաքականություն
Sahmanadrutyun

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի հայտարարությունը. «Ընդդիմության միասնական շտաբ»-ը կոչ է անում մասնակցել 2015 թ. դեկտեմբերի 1-ի համազգային հանրահավաքին և աջակցել իր քարոզչական հիմնադրամին  24 հոկտեմբերի 2015 թ.  Երևան Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացի, Գործող Սահմանադրությունը հանգամանքների բերմամբ վերածվել է Սերժ Սարգսյանի վերարտադրության արգելքի: Այդ պատճառով նա որոշել է հերթական անգամ կեղծիքի միջոցով նոր սահմանադրություն ընդունել, որի հանրաքվեն նշանակված է 2015 թ. դեկտեմբերի 6-ին: Միևնույն ժամանակ, այդ նոր սահմանադրությունը ձևավորելու է ժողովրդի իշխանության յուրացումը և մարդու իրավունքների ու ազատությունների ոտնահարումը ամրագրող մեխանիզմներ: Ըստ էության՝ հանուն իր կառավարումը երկարաձգելու, Սերժ Սարգսյանը որոշել է երկիրը վերածել բաց սահմաններով համակենտրոնացման ճամբարի: Նման աղետալի իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է համաժողովրդական համախմբում և պայքար՝ հանուն ժողովրդի իշխանության վերականգնման: Բնականաբար՝ նախապես հարկ կլինի հեռացնել Սերժ Սարգսյանին ու նրա գլխավորած վարչախմբին և բացառել նոր սահմանադրության ընդունումը: Արդյունավետ պայքար կազմակերպելու նպատակով «Ընդդիմության միասնական շտաբ»-ը աշխատելու է ոչ միայն ժողովրդին համախմբելու և ոտքի հանելու ուղղությամբ, այլև օգտագործելու է Սահմանադրությամբ և օրենքով հանրաքվեի գործընթացին, այդ թվում՝ «ՈՉ»-ի քարոզչությանը մասնակցելու բոլոր հնարավորությունները: Մասնավորապես՝ օրենքով սահմանված կարգով «Ժառանգություն» կուսակցության անունով ստեղծվելու է հիմնադրամ, որն ապահովելու է քարոզչության ֆինասնավորումը, այդ թվում՝ դահլիճների վարձակալումը և եթերաժամերի դիմաց վճարումը: Վերը նշվածի հաշվառմամբ՝ «Ընդդիմության միասնական շտաբ»-ը կոչ է անում մասնակցել 2015 թ. դեկտեմբերի 1-ին Երևանում անցկացվող համազգային հանրահավաքին և աջակցել իր քարոզչական հիմնադրամին, որի բանկային հաշվի համարը կհրապարակվի առաջիկա օրերին: Դեկտեմբերի 1-ին միասին ենք որոշելու մեր անելիքն ու ապագան: Մե՛նք ենք տերը մեր երկրի: