Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

,,ԱՅԲ,, դպրոցի ներկայացուցիչները Նյու Յորքում

Քաղաքականություն
amn

Հայ Բարգործական Ընդհանուր Միության հովանավորոիթյամբ, հոկտեմբերի 22 – ին, Նյու Յորքում տեղի ունեցավ երեկո, որը նվիրված էր ,,ԱՅԲ,, ավագ դպրոցի հիմնադրմանը ։ Երեկոն բացեց ֆոնդահայթաթման աշխատանքների համակարգող Աննա Վելիցյանը։ Հյուրընկալված ընկերներին և երեկոյի կազմակերխման համար իր գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնեց, ՀԲԸՄ վարչության ներկայացուցիչ՝ Սարգիս Ջեբեջյանը ։ Ներկաները մեծ հետաքրքրությամբ լսեցին ԱՅԲ դպրոցի ազգային ծրագրերի, կրթական գերազանցության, հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ Տ․Մեսրոբ քահանա Արամյանի ելույթը, որը մասնավորապես ասաց – Հիգերրորդ դարից սկսած, հայոց գրերի գյուտով և հայկական դպրոցի հիմանդրումով, կրթությունը հայերի համար ձեռք է բերում մի առանձնահատկության նշանակութուն՝ ինչպիսի մարդ ենք ձևավավորում։ Դրանից է կախված մեր վաղվա օրը, մեր ապագան։ Ահա մենք պատրաստվում ենք կերտելու այնպիսի մարդկանց, որոնք կարող են ստանձնել ապագայի պատասխանատվութունը։ Սա ոչ միայն գիտելիքային խնդիր է, այլ  բարոյական պատասխանատվություն է սեփական ապագայի համար։  ԱՅԲ դպրոցի ստեղծման համար մշակվել է բազմաթիվ ծրագրեր։ Գլխավոր խնդիրը եղել է 21-րդ դարի հայկական դպրոցի մոդելի մշակումը, որը սկսվել է 2006թ․, իսկ 2011թ․այդ դպրոցը իր դռները բացեց, և փաստորեն այսօր Հայաստանի կրթական ոլորտի ամենատպավորիչ ծրագրերից մեկն է ։ Այսօր մենք ունենք ԱՅԲ տարրական և ավագ դպրոց՝ Երևանում և Դիլիջանում։ Մինչև 2019թ․ վերջը ունենալու ենք 13 նոր դպրոցներ ։ Նմանատիպ դպրոց կբացվի նաև Արցախում։ ԱՅԲ դպրոցի ծրագիրը ոչ միայն Հայաստանի համար է, այլ մենք ցանկանում ենք համահայկական կրթական գերազանցություն ցանց ստեղծել , և շատ ուրախ ենք, որ այդ ցանցին միանալու ցանկություն է հայտնել նաև սփյուռքի մեր հայկական դպրոցները։ ԱՅԲ դպրոցի նախատեսված և գալիք բազմաթիվ հետաքրքիր ծրագրերի մասին խոսք ասաց դպրոցի տնօրեն՝ Արամ Բաքչանյանը ։ Երեկոյի վերջում հյուրերը պատասխանեցին ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերին ։   ՌՈԲԵՐՏ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Նյու  Յորք Լուսանկարները՝ հեղինակի amn1   amn2   amn3   amn4   amn5   amn6   amn7