A
A
Հովիկ Աբրահամյանը կղեկավարի սահմանադրական հանրաքվեի շտաբը (տեսանյութ)
Սահմանադրության փոփոխությունների քարոզչական շտաբը ղեկավարելու է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց կուսակցության խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Շարմազանովը նշել է, որ այդ ընթացքում Հ.Աբրահամյանի պարտականությունները չեն դադարեցվելու , և նա արձակուրդ չի մեկնելու: <<Կա հանրաքվեի մասին օրենք, որը թույլ է տալիս, որպեսզի նա կատարի կառավարության ղեկավարի իր գործառույթները և միաժամանակ ղեկավարի շտաբը>>,- ասել է Էդուարդ Շարմազանովը;