Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեծ եղեռնը չի ունենա այն ֆորմալ իրավական կարգավիճակը, որն ունի Հոլոքոսթը» (տեսանյութ)

Քաղաքականություն
Diana-nkar-Markarov

«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ-ի վճիռը քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի կարծիքով՝ սպասելի էր։ Վճռում նա և՛ դրական և՛ բացասական կողմեր է տեսնում։ Քաղաքագետը չի ցանկանում, որպեսզի Հայոց ցեղասպանությունը Հոլոքոսթին մոտ կարգավիճակ ստանա, այլ նրա գնահատմամբ՝ կատարված իրողության վերաբերյալ պետք է դրսևորվեր քաղաքակիրթ մոտեցում։ Ըստ Ալեքսանդր Մարկարովի՝ Մեծ եղեռնի քրեականացման հարցը Եվրոպայում չի ունենա այն նույն կարգավիճակը, որը կա Հոլոքոսթի պարագայում, ինչը նրա խոսքերով՝ բացասական կողմերից է։ «Եվրոպական դատական, քաղաքական և նույնիսկ ցիվիլիզացիոն դաշտում Մեծ եղեռնը չի ունենա այն ֆորմալ իրավական կարգավիճակը, որն ունի Հոլոքոսթը։ Բայց վճռի մեջ կա նաև մի էլեմենտ, որի վրա չենք կարող ուշադրություն չդարձնել. այն է, որ այո՛, որևէ մեկը չի ժխտում Հայոց ցեղասպանության առկայությունը»,-շեշտեց պարոն Մարկարովը՝ հավելելով նաև. «Ես ուզում եմ, որ լինի այն քաղաքակիրթ մոտեցումը, որը ընդունում է ցեղասպանությունը որպես փաստ, որը կա գոյություն ունեցող նորմերի շրջանակներում, և քաղաքակիրթ երկխոսության պայմաններում թույլ չի տա, որ տեղի ունենա դրա ժխտումը»։ Հիշեցնենք, որ երեկ ՄԻԵԴ-ը 10 կողմ եւ 7 դեմ ձայների հարաբերակցությամբ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով հաստատեց, որ Շվեյցարիան խախտել է Հայոց ցեղասպանությունը ժխտող Դողու Փերինչեքի ազատ խոսքի իրավունքը։ Մանրամասները՝ տեսանյութում