Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքական գաղտնի ծառայություններն ահաբեկչության մասին տեղյակ են եղել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ba31c966b04c3c15b3a57a558f7a3733

Չի բացառվում, որ հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը կազմակերպված է եղել Թուրքիայի հատուկ ծառայությունների գիտությամբ։ «Փաստացի դա օգտագործվել է որպես բավականին լուրջ գործոն թուրքական իշխանությունների կողմից՝ նախընտրական այն պահին, որը որ հիմա Թուրքիայում գնում է»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։ Նոյեմբերի 1-ին Թուրքիայում տեղի կունենան խորհրդարանական արտահերթ ընտրություններ, որոնք կարող են ճակատագրական լինել Էրդողանի համար։ Ըստ քաղաքագետի՝ շատ բան կախված է նրանից, թե Էրդողանի կուսակցությունը հնարավորություն կունենա շեղելու ընտրողների ուշադրությունը քրդական ուժերից, որոնք մասնակցում են քաղաքական պայքարին։ «Բնականաբար, այս իրադարձությունը շատ նպաստավոր կարող է լինել իշխանությունների տեսանկյունից՝ ընտրությունների ընթացքում ավելի շատ ձայներ հավաքելու համար»,-ընդգծեց պարոն Մինասյանը։ Պաշտոնական Անկարան ահաբեկչության հիմնական կասկածյալներ համարում է «Իսլամական պետության» ահաբեկիչներին, սակայն չի բացառում նաև քրդերի մասնակցությունը դրան։ Այս կապակցությամբ Հայաստանում «Քուրդիստան» կոմիտեի նախագահ Ժենյա Ամիրյանը մեզ հետ զրույցում շեշտեց հետևյալը. «Եթե մի տեղ, որտեղ որ քրդական «Ժողովրդադեմոկրատական կուսակցություն»-ը թուրք խաղաղասեր ժողովրդի հետ պարում է, նույնիսկ այդ լուսանկարները կան հեռուստաեթերներում և հիմնականում մեծ մասը՝ 70%-ը մեր ժողովուրդն էր այնտեղ, այդ թվում «Ժողովրդադեմոկրատական կուսակցություն»-ն իր անդամներով,ապա ոնց կարող էին քրդերը այդպիսի բան անել , դա բացառվում է»։ Սիրիայում «Իսլամական պետության» դեմ կռվող քուրդ զինյալներին «Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը մեղադրում է ռազմական հանցագործությունների և էթնիկական զտումներ կատարելու մեջ։ Ժենյա Ամիրյանն իրավապաշտպան կազմակերպության այդ մեղադրանքները համարում է հերյուրանք։ Պաշտոնական Անկարան հորդորում է նաև Ռուսաստանին և ԱՄՆ-ին զերծ մնալ Սիրիայում կռվող քրդերին զենք մատակարարելուց՝ մտավախություն ունենալով, որ նրանք ամրապնդվելով թուրք-սիրիական սահմանին, կարող են ավելի թեժացնել անջատողական տրամադրությունները Թուրքիայում։ Սիրիական ճգնաժամի ֆոնին խիստ լարված են նաև ռուս-թուրքական հարաբերությունները։ Մի քանի օր առաջ Հայաստանի օդային տարածքում թուրքական ուղղաթիռների հայտնվելը քաղաքագետ Սերգեյ Մինասյանը պատահական չի համարում։ Դա պատասխանն էր Թուրքայի օդում հոկտեմբերի 3-ին և 4-ին ռուսական կործանիչների հայտնվելու հանգամանքին։ Սերգեյ Մինասյանի խոսքերով՝ վերջին անգամ օդային տարածք խախտելու նման իրադարձություն տեղի է ունեցել դեռևս սառը պատերազմի ժամանակ։   Մանրամասները՝ տեսանյութում