Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ շահեց Հայաստանը Փերինչեքի դատավճռից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
af8f3110a464df1f39cc1845739f227e

Շվեյցարիան խախտել է  Հայոց ցեղասպանությունը ժխտող Դողու Փերինչեքի ազատ խոսքի իրավունքը; 10 կողմ եւ 7 դեմ ձայների հարաբերակցությամբ, այսպիսի որոշում կայացրեց ՄԻԵԴ-ը՝  «Փերինչեքն ընդդեմ Շվեյցիարիայի» գործով։ Եվրոպական դատարանի  այսպիսի վճիռը  լավագույնը չէ, բայց նաեւ վատագույնը չէ Հայաստանի համար,որտեղ մեր երկիրը ներկայացված էր, որպես երրորդ  կողմ։ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը հիշեցնում է,  դատարանում չէր վիճարկվում Հայոց ցեղասպանության եղելության հարցը, ուստի իր նպատակներին ՄԻԵԴ-ում հայկական կողմը հասավ. «Կարեւոր մեկ այլ հանգամանք, որ դատարանը չի ասում՝ պետք է Շվեյցարիայի օրենքը ջնջվի, այսինքն այլ երկրներ էլ կարող են այդ օրենքն ընդունել»։ Չնայած վճիռը հօգուտ թուրք գործչի է, ՄԻԵԴ-ում ներկայացված հայկական կողմը հայտարարում է,  Հայաստանի կառավարության՝ Եվրոպական դատարան ներկայացված բոլոր պահանջները բավարարվեցին: Ձեւակերպումնների փոփոխությունները, որոնք կարող էին կասկածի տակ դնել հայոց ցեղասպանության փաստը՝ բացառվեցին։ Կիրո Մանոյանի գնահատմամբ՝  Հայաստանն այսօր պարզապես պետք է արձանագրի, որ Եվրոպական դատարանում իրերը վերջապես կոչվեցին իրենց անուններով։   Մանրամասները՝ տեսանյութում