A
A
ՋԵՔՍՈՆԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանում է ամերիկացի փոփ աստղ Մայքլ Ջեքսոնի եղբայրը՝ աֆրոամերիկյան ոճի երգիչ, բասկիթառահար, «Ջեքսոն-5» խմբի մեներգիչ Ջերմեյն Ջեքսոնը։ Նա Հայաստան է ժամանել ամերիկահայ գործարար Գրիգոր Սերոբյանի հրավերով։ Այցի նպատակը մեր երկրին եւ հայկական շոուբիզնեսի շուկային ծանոթանալն է:
Ջերմեյն Ջեքսոնը եւ գործարար Գրիգոր Սերոբյանը ցանկանում են մեր երկրում բացել «Ջեքսոն-5» երաժշտական համալիր, ուր համերգներով հանդես կգան ամերիկյան հայտնի երգիչներն ու երգչուհիները, չի բացառվում նաւ Ջեքսոնների հայտնի ընտանիքի համատեղ համերգը, բայց սա, ինչպես այսօր ասուլիսի ժամանակ հայտնել է Ջերմեյն Ջեքսոնը, դեռ խոսակցություններ են:
Նա Երեւանում կմնա եւս 12 օր: