Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիայում քաոսը կշարունակվի մինչեւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորումը. թուրքագետ (տեսանյութ)

Քաղաքականություն
Mushegh-khudaverdyan

Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչությունը ժամանակակից Թուրքիայում ամենասարսափելին ու մեծամասշտաբն էր: Դեպքը էլ ավելի թուլացրեց իշխանության առանց այդ էլ խարխուլ դիրքերը: Համոզված է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը. «Ընդդիմությունը համոզված է, որ սա իշխանության ձեռքի գործն է: Նրանք կոչ են անում ժողովրդին դաս քաղել սրանից ու առաջիկա ընտրություններին իրենց ձայնն այլեւս չտալ գործող իշխանությանը»: Թուրքիայում կա նաեւ վարկած, որ հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը Իսլամական պետություն խմբավորման ձեռքի գործն է. «Նրանք նույնպես արձագանքեցին այս դեպքին, շնորհավորեցին այն մահապարտներին, որոնք իրականացրել են ահաբեկչությունը եւ նրանց ղեկավարներից մեկը հայտարարեց՝ թող Ալլահն ավելացնի զոհերի թիվը»: «Ա1+»-ի հարցին, թե ինչ է սպասվում Թուրքիայում նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններից հետո, թուրքագետը պատասխանեց. «Քաոսային մթնոլորտն ավելանում է Թուրքիայում: Ներկայումս կարգավորված չեն Թուրքիա- ԱՄՆ հարաբերությունները: Անկախ ընտրությունների արդյունքներից, ամեն ինչ կշարունակվի այնքան, մինչեւ այդ հարաբերությունները շտկվեն: