A
A
Արթուր Աբրահամի հաջորդ մրցակիցը անգլիացի է
Այսօր հայտնի դարձավ Գերմանիան ներկայացնող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հաջորդ մրցակիցը: Դա 33-ամյա անգլիացի Մարտին Մյուրեյն է, որը սուպերմիջին քաշային կարգում WBA վարկածով միջմայրցամաքային չեմպիոն է: Մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 21-ին, Հանովերի TUI մարզասրահում: Բռնցքամարտիկները կպայքարեն սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի գոտու համար: