Ռալֆ Ռագնիկը ֆուտբոլիստներին արգելել է միրգ օգտագործել
Գերմանիայի 2-րդ բունդեսլիգայի մասնակից «ՌԲ Լայպցիգ» թիմի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռագնիկը ֆուտբոլիստներին արգելել է ժամը 14:00-ից հետո սննդում օգտագործել բանան եւ այլ մրգեր: Գերմանացի մասնագետը հայտարարել է, որ այդ սահմանափակումներն մեկ նպատակ է հետապնդում` այս մրցաշրջանում նվաճել Բունդեսլիգայի ուղեգիր: «Բանանն ու մրգերը իրենց մեջ մեծ քանակությամբ շաքար են պարունակում, ուստի մարդու համար վնասակար է օգտագործել դրանք կեսօրից հետո» - ասել է 57-ամյա մարզիչը: Ռալֆ Ռագնիկը վերը նշված մթերքներից բացի իր սաներին արգելում է օգտագործել բուրգերներ եւ պիցա: Ի դեպ, ակումբը ֆուտբոլիստների կանանց համար կազմակերպել է երկշաբաթյա խոհարարական կուրսեր, որոնց ժամանակ նրանց տեղեկացրել են, թե որ սննդամթերքներն են օգտակար, իսկ որոնք` վնասակար իրենց ամուսինների համար: