Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յուրի Ջորկաեֆը Երեւանում մասնակցեց բարեգործական խաղի (տեսանյութ)

Սպորտ
screenshot00002

Ֆուտբոլի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը այսօր Երեւանում մասնակցեց ֆուտբոլի բարեգործական հանդիպման, որը կարզմակերպեց ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը: Ֆրանսիացի ֆուտբոլիստը հանդես եկավ հենց բանկային թիմի կազմում: Վերջինիս մրցակիցը Հայաստանի լրագրողների թիմն էր, որի կազմում հանդես եկավ Հայաստանի հավաքականի նախկին մարզիչ Վարդան Մինասյանը: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: Հանդիպումից հետո Յուրի Ջորկաեֆը գնդակներ եւ մարզաշապիկներ բաժանեց երեխաներին, ինչպես նաեւ ինքնագրեր տվեց բոլոր ցանկացողներին: Հավելենք, որ խաղից ստացված ողջ հասույթը կտրամադրվի սահմանամերձ Խաչիկ գյուղի դպրոցի եւ Գավառ քաղաքի մանկատան սաների համար մարզական հանդերձանքի ձեռքբերմանը: