ՂԱՐԱԲԱՂԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿԽՈՍԵՆ ԱՐԱԲԵՐԵՆ
Աջակցիր «Ա1+»-ին
2005 թվականին ԼՂՀ-ում ուսումնասիրվել եւ գրանցվել է 320 պատմական հուշարձան: Նմանատիպ ուսումնասիրությունները Ղարաբաղում իրականացվում են ամեն տարի: 2006-ին ԼՂՀ Կրթության եւ գիտության նախարարության հուշարձանների պահպանության բաժինը նախատեսում է ուսումնասիրել 480 հուշարձան: Արդեն տպագրվել է Ղարաբաղի հուշարձանների քարտեզ, որը լույս է տեսել երկու լեզուներով` հայերեն եւ ռուսերեն:
Ընդհանուր առմամբ տպագրվել է 7 հազար քարտեզ, որոնցից 1000-ը ֆինանսավորել են հովանավորները եւ այդ ամբողջ տպաքանակը ուղարկվել է ԱՄՆ:
Ներկայումս Ղարաբաղում գրանցված է շուրջ 10 հազար հուշարձան, որոնց հիմնական մասը ներկայացված է տպագրված քարտեզներում: Նմանատիպ հրատարակություններ լույս են տեսել նաեւ ԱՄՆ-ում եւ Ավստրալիայում: «Պահանջարկից ելնելով մենք նախատեսում են այս տարի հրատարակել ինչպես անգլերեն, այնպես էլ արաբական լեզուներով քարտեզներ:
Արաբական լեզուներով քարտեզների տպագրումը պայմանավորված է նրանով, որ վերջին շրջանում Ադրբեջանը` հեղինակավոր իսլամական կազմակերպություններում շահարկում է Ղարաբաղի հարցը, տարածում է սուտ տեղեկություններ այն մասին, որ հայերն այդ տարածաշրջանում եկվորներ են: Քարտեզները կշտկեն պատմության հանդեպ ձեւավորված սխալ ընկալումները»,- «karabakh-online»-ի թղթակցին ասել է հուշարձանների պահպանության բաժնի պետը: