Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բավարիայի» ավտոբուսը վթարի է ենթարկվել

Սպորտ
սպօռտ11

Մյունխենի «Բավարիայի» ավտոբուսը Մայնց ուղեւորվելիս դարձել է ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից: Ինչպես տեղեկացնում են գերմանական լրատվամիջոցները, պատահարը տեղի է ունեցել Դարմշտատ քաղաքի մոտակայքում, երբ մարդատար ավտոմեքենան վազանց կատարելիս նախ բախվել է բեռնատար ավտոմեքենային, ապա՝ ավտոբուսին: ՃՏՊ-ի պատճառով տուժածներ չկան: Բարեբախտաբար այդ պահին «Բավարիայի» ֆուտբոլիստները ավտոբուսում չեն եղել, քանի որ նրանք ինքնաթիռով են մեկնել Մայնց: Նախնական հաշվարկով ավտոբուսին հասցվել է 7000 եվրոյի վնաս: Մեկ ժամ դադարից հետո վարորդը շարունակել է ճանապարհը, որպեսզի օդանավակայանում դիմավորի թիմի ֆուտբոլիստներին: Նշենք, որ «Բավարիան» Գերմանիայի առաջնության 7-րդ տուրի շրջանակում այսօր Մայնցում մրցելու է տեղի համանուն թիմի հետ: