A
A
Բուլղարիա – Հայաստան խաղի տոմսը կվաճառվի սեպտեմբերի 28-ից
Ֆուտբոլի 2017թ Եվրոպայի երիտասարդական առաջնության Բուլղարիա – Հայաստան հանդիպման տոմեսերը վաճառքի կհանվեն սեպտեմբերի 28-ին: Այդ մասին տեղեկացնում է Բուլղարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին, Ստարա Զագորայի «Բերոե» մարզադաշտում: Ամենաթանկ տոմսն արժե 3, իսկ ամենաէժանը` 2 լեւ: