A
A
Մեր բոլոր շախմատիստները միավոր են վաստակել
Հայաստանի պատանի շախմատիստները հաջող են մեկնարկել Խորվաթիայում տեղի ունեցող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում: Տարիքային տարբեր խմբերում հանդես եկող մեր բոլոր 24 պատվիրակները միավոր են վաստակել երկու տուրից հետո: Հատկապես լավ են սկսել առաջնությունը մեր պատանիները, որոնցից հինգը տարել են երկուական հաղթանակ եւ ընթանում են առաջատարների խմբում: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Չեմպիոնները հայտնի կդառնան սեպտեմբերի 30-ին: Մեր շախմատիստներից առավել բարձր վարկանիշ ունի 8-ամյա Ռոբերտ Փիլիպոսյանը, որը այդ ցուցանիշով առաջինն է իր տարիքային խմբում: