A
A
Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի գավաթի նոր մրցակիցները
Հայաստանի ֆուտբոլի այս տարվա գավաթակիր Երեւանի «Փյունիկը» 2015-2016թթ խաղարկության առաջին փուլում կհանդիպի Կապանի «Գանձասար-Կապանի» հետ: Այդ մասին հայտնի դարձավ այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում կայացած վիճակահանության ժամանակ: Կիսաեզրափակիչում այս զույգի հաղթողը կմրցի «Միկա» - «Շիրակ» զույգի հաղթողի հետ: Հայաստանի առաջնության ներկայիս առաջատար Երեւանի «Ալաշկերտին» մրցակից է բաժին հասել «Արարատը»: Կիսաեզրափակիչ փուլում այս զույգի մրցակիցը կլինի «Ուլիս» - «Բանանց» հանդիպման հաղթողը: Հայաստանի ֆուտբոլի գավաթի նոր խաղարկության առաջին փուլը տեղի կունենա այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: