A
A
ԱՐՈՆՅԱՆԸ ԿՈՐՑՐԵՑ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂ ԳՐԱՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Աջակցիր «Ա1+»-ինՎեյկ-ան-Զեեի միջազգային սուպերմրցաշարի 10-րդ տուրում Լեւոն Արոնյանը հանդիպեց առաջատարներից մեկի՝ բուլղարացի Վեսելին Թոփալովի հետ: Ցավոք հայ գրոսմայստերը հանդես գալով սեւերով պարտվեց մրցակցին, որը վարկանիշով առաջինն է մրցաշարում:
Այսպիսով Արոնյանն իր ակտիում կրկին 4.5 միավոր ունի եւ գտնվում է աղյուսակի վերջնամասում:
Վաղը մրցաշարի մասնակիցները կհանգստանան, իսկ հունվարի 27-ին կկայանան 11-րդ տուրի հանդիպումները: Այս տուրում Արոնյանը կմրցի Իսրայելը ներկայացնող Բորիս Գելֆանդի հետ: