Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտը» Գյումրիում հաղթեց «Շիրակին»

Սպորտ
fffffff

Այսօր կայացած ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 7-րդ տուրում միմյանց հետ հանդիպեցին մրցաշարի երկու առաջատարները: Երկրորդ տեղում ընթացող Գյումրիի «Շիրակը» իր հարկի տակ ընդունեց միանձնյա առաջատար «Ալաշկերտին»: Դաշտի տերերը չնայած առաջինը բացեցին հաշիվը, սակայն հետո երկու գոլ ընդունեցին սեփական դարպասը եւ պարտություն կրեցին՝ 1:2: Այդպիսով, «Ալաշկերտն» էլ ավելի ամրապնդվեց առաջատարի դիրքում, իսկ «Շիրակը» նույնքան ետ մնաց: Օրվա երկրորդ խաղում առաջնության ետնապահ «Ուլիսը» հյուրընկալեց «Բանանցին»: Թիմերը երկուական գոլ փոխանակեցին եւ խաղաղությամբ բաժանվեցին իրարից՝ 2:2: «Ուլիսը» վերջապես առաջին միավորը վաստակեց առաջնությունում, իսկ «Բանանցը» հերթական կորուստը կրեց եւ մնաց նույն, 6-րդ տեղում: Վաղը տեղի կունենան տուրի մնացած երկու հանդիպումները: «Միկան» սեփական դաշտում կընդունի հանրապետության չեմպիոն «Փյունիկին», իսկ «Գանձասար-Կապանը» իր հարկի տակ կհանդիպի «Արարատի» հետ: